Բացել լրահոսը Փակել լրահոսը
56
A A
Հասարակություն

Վրաստանում տեղի է ունեցել երկու կապուղիների խափանում․ հնարավոր են որոշակի սահմանափակումներ․ Team Telecom Armenia

Team Telecom Armenia-ն տեղեկացնում է, որ Վրաստանում տեղի է ունեցել երկու կապուղիների խափանում:

Վրաստանի մեր գործընկերների կողմից տարվում են աշխատանքներ մեր հիմնական կապուղիները վերագործարկելու համար:
 
Այս պահին գործարկել եք պահուստային կապուղի, որն ապահովում է ինտերնետ հասանելիությունը, սակայն հնարավոր են որոշակի սահմանափակումներ։
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար: