Հայաստանի Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են 25 խաղացող
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է «Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» և «Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2022/2023 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգերի քվեարկությունը:
Լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների ցուցակում ընդգրկված են 9 թիմերի խաղացողներ: Բացակայում է միայն «Լեռնային Արցախի» ներկայացուցիչը: Լավագույն մարզչի մրցանակի համար կպայքարեն 5 հոգի:
Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի
հավակնորդներ
1. Ալեքսանդր Մելիխով - «Ուրարտու»
2. Եվհենի Ցիմբալյուկ - «Ուրարտու»
3. Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
4. Ուգոչուկվու Իվու - «Ուրարտու»
5. Արաս Օզբիլիս -«Ուրարտու»
6. Նարեկ Գրիգորյան - «Ուրարտու»
7. Կարեն Մելքոնյան -«Ուրարտու»
8. Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
9. Դավիդ Դավիդյան - «Փյունիկ»
10. Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
11. Արտակ Դաշյան - «Փյունիկ»
12. Յուսուֆ Օտուբանջո - «Փյունիկ»
13. Լուկա Յուրիչիչ - «Փյունիկ»
14. Ստյոպա Մկրտչյան - «Արարատ-Արմենիա», ԲԿՄԱ
15. Էզա Վիլֆրեդ - «Արարատ-Արմենիա»
16. Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
17. Օգնեն Չանչարևիչ - «Ալաշկերտ»
18. Արտակ Եդիգարյան - «Ալաշկերտ»
19. Էդգար Մովսեսյան - «Վան»
20. Պավել Գորելով - «Վան»
21. Ռազմիկ Հակոբյան - «Արարատ»
22. Մուսա Փոլ Բակայոկո - «Շիրակ»
23. Ռաֆիկ Միսակյան - «Շիրակ»
24. Լևոն Վարդանյան - «Նոա»
25. Գևորգ Տարախչյան - ԲԿՄԱ
Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2022/2023 մրցաշրջանի լավագույն մարզչի
հավակնորդներ
Դմիտրի Գունկո - «Ուրարտու»
Եղիշե Մելիքյան - «Փյունիկ»
Վարդան Բիչախչյան - «Արարատ-Արմենիա»
Վահե Գևորգյան - «Ալաշկերտ»
Ռաֆայել Նազարյան - ԲԿՄԱ
Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին և մարզչին ընտրելու են լրատվամիջոցների ներկայացուցիչները և Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի ակումբները: Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. հունիսի 30-ը: