Բացել լրահոսը Փակել լրահոսը
53
A A
Հասարակություն

«Որդիների կանչ» ՀԿ խորհրդի ընդլայնված նիստում այսօր որոշում է կայացվել Գայանե Հակոբյանին հեռացնել ՀԿ-ի շարքերից

«Որդիների կանչ» հասարակական կազմակերպության խորհրդի ընդլայնված նիստում այսօր որոշում է կայացվել Ազգուշ Մարտիրոսյանին (Գայանե Հակոբյան) հեռացնել ՀԿ-ի շարքերից։ Պատճառը նրա հետ ունեցած գաղափարական ընդգծված տարաձայնություններն են։
 
Հայտնում ենք նաև, որ «Որդիների կանչ» ՀԿ -ն շարունակում է իր պայքարը նախօրոք հայտարարված ուղով։
Հիշեցնենք` մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ հարուցեց մարդուն առևանգելու հոդվածով, կալանավորվեց մեկ անձ` զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Հակոբյանը։