Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչն է պատճառը, որ Թուրքիայի նախագահը նման հայտարարություն է անում (տեսանյութ)

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում անդրադարձավ Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությանը, թե Զանգեզուրի միջանցքի խնդիրը կապված է Իրանի հետ, ոչ թե Հայաստանի։

Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանը  շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային ու տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ։

«Ակնհայտ է, որ այդ ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն մի քանի հայտնի սկզբունքների հիման վրա, ինչպիսիք են, օրինակ, այն երկրների ինքնիշխանության ներքո պետք է գործեն, որոնց տարածքով անցնում են, այդ ենթակառուցվածքները պետք է գտնվեն այն երկրների իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են, այդ ենթակառուցվածքները պետք է բացվեն հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա։ Պարբերաբար այս հարցերը քննարկվում են, եւ իմ մասնավոր տպավորությունն այն է, որ որոշակի առաջընթաց կա, բայց վերջնական արդյունք դեռեւս չունենք։ Բայց կրկնում եմ, ՀՀ-ն մեծապես շահագրգռված է այդ ենթակառուցվածքների վերագործարկմամբ, այդ թվում՝ հենց Թուրքիայի նախագահի մեջբերած կոնտեքստում՝ Պեկին, Լոնդոն, որեւէ այլ լոգիստիկ անցումների մաս կազմելու համար»,- ասաց Արարատ Միրզոյանը։