A
A
Դրսում ԼՂ–ն ճանաչել են Ադրբեջանի մաս, ներսում մահապարտների ջոկատ կազմել. Փաշինյանը՝ նախկինների մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պատգամավոր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարությանը, նշեց․
«Եթե էդպես մահապարտների ջոկատներ կազմողներ էին, իրենք են ընդունել այն սկզբունքները, որոնցով Լեռնային Ղարաբաղը ճանաչել են Ադրբեջանի մաս։ Դրսում ճանաչել են, ներսում եկել են մահապարտի ջոկատներ են կազմել։ Իսկ այդ մահապարտ ջոկատները ձեր նշած մարդու նման նախարարական կաբինետներում նստած՝ զբաղված են եղել բոլորովին այլ խնդիրների լուծմամբ։ Ես կառաջարկեի այդ հարցով քաղաքական մեկնաբանություններ շատ չանել, այդ հարցին պետք է արձագանքեն իրավապահները՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»։