Բացել լրահոսը Փակել լրահոսը
03
A A
Հասարակություն

Նաիրիտ գործարանի դիմաց՝ արտադրամասում, հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

Հունիսի 13-ին, ժամը 08։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրիտ գործարանի դիմաց՝ արտադրամասում, հրդեհ է բռնկվել:
 
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց փողոցի թիվ 69 հասցեում գտնվող արտադրամասում:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:28-ին: