Բացել լրահոսը Փակել լրահոսը
1027471049_0_0_1328_751_2072x0_60_0_0_aad25321d0483bfb7a4b64fc7dcf8686
A A
Քաղաքականություն

Մահացել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին

Կյանքի 87-րդ տարում մահացել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, գրում է РИА Новости-ն։

Բեռլուսկոնին երեք անգամ ընտրվել է Իտալիայի վարչապետի պաշտոնում, հիմնել է «Առա՜ջ, Իտալիա» կուսակցությունը և հեռուստատեսային մի կայսրություն, որն, ըստ la Repubblica-ի, «ավելի քան 20 տարի ձևավորել է ազգային երևակայությունը»:

Բեռլուսկոնին նաև որպես պաշտպանյալ է հանդես եկել դատական մի շարք աղմկահարույց գործերում:

Իտալիայի նախկին վարչապետը հերթական անգամ Միլանի հիվանդանոց էր ընդունվել հունիսի 9-ին: Նրա մոտ ախտորոշվել էր լեյկեմիա: