A
A
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը` World Challenge Cup-ի հաղթող
Աջակցիր «Ա1+»-ինԽորվաթիայի Օսիյեկ քաղաքում ավարտվեց սպորտային մարմնամարզության World Challenge Cup միջազգային մրցաշարը:
Այսօր կայացած օղակների վրա վարժության եզրափակիչ մրցաշարում մեր մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ստացավ 14,666 բալ և գրավեց առաջին տեղը: Այդպիսով, նա թվով երրորդ ոսկե մեդալը նվաճեց Հայաստանի հավաքականի համար: Մեր մյուս մարզիկը` Արթուր Թովմասյանը, 13,666 միավորով գրավեց 4-րդ տեղը:
Ընդհանուր հաշվարկով Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ: