Բացել լրահոսը Փակել լրահոսը
352490997_579939614244793_7819923390106503272_n
A A
Սպորտ

«Մանչեսթեր Սիթին» եզրափակիչում հաղթեց «Ինտերին». Մխիթարյանը մասնակցեց խաղին

 

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում Միլանի «Ինտերը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, պարտվեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»:

Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում և ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0: Երկրորդում անգլիական ակումբը տարածքային առավելություն ստացավ, որի շնորհիվ կարողացավ մեկ գոլ խփել: Խաղի 68-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի Ռոդրին:

Մնացած ժամանակում «Ինտերը» սկսեց ավելի մեծ ուժերով հարձակվել և փորձեց փրկել խաղը, սակայն դա նրանց չհաջողվեց, քանի որ մարզական բախտն այդ օրը երես էր թեքել միլանցիներից: Մի դրվագում անգլիացիներին վերահաս գոլից փրկեց դարպասաձողը, իսկ երկրորդում գնդակը հրաշքով չհայտնվեց դարպասում, քանի որ Լուկակում 5 մետրից գլխով հարվածեց ուղիղ դարպասապահին:

Այդպիսով, «Մանչեսթեր Սիթին» հաղթեց 1:0 հաշվով և առաջին անգամ նվաճեց գավաթը: Այն դարձավ թվով 23-րդ ակումբը, որը հաղթեց չեմպիոնների մրցաշարում:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսեց պահեստայինների նստարանին: Նա փոխարինման մտավ 84-րդ րոպեին, սակայն այդպես էլ շանս չստացավ հարվածելու դարպասին: