Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Գոհ եմ, որ Գայանեի հանդեպ խիստ պատիժ չկիրառվեց, բայց նաև գոհ եմ, որ իրավական գնահատական ստացավ (տեսանյութ)

Գոհ եմ, որ իրավական գնահատական տրվեց միջադեպին, դա շատ կարևոր է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի որդի Աշոտ Փաշինյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի որոշմանը, ըստ որի, զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, մեղավոր ճանաչվեց։

«Ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, ՀՀ-ում յուրաքանչյուր միջադեպ պետք է ստանա իրավական գնահատական», - ասաց Աշոտ Փաշինյանը։

Նա նշեց, թե չի բողոքարկելու դատարանի որոշումը, ըստ որի, Գայանե Հակոբյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի։