Բացել լրահոսը Փակել լրահոսը
1112904
A A
Քաղաքականություն

Սոչիում կհանդիպեն Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը

Սոչիում հունիսի 9-ին կհանդիպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 
Ռուսաստանի նախագահը կհանդիպի նաև ԱՊՀ և ԵԱՏՄ պատվիրակությունների ղեկավարների հետ:
 
Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ՌԴ նախագահը կհանդիպի օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ, որոնք մասնակցում են Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին։

Նա հայտնել է, որ ելույթներ կունենան և Վլադիմիր Պուտինը, և Միխայիլ Միշուստինը, և օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարները: «Այնուհետ Պուտինը առանձին աշխատանքային հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասել է Պեսկովը:

Նշվում է, որ Պուտինը պլանավորում է առանձին հանդիպում ունենալ նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։