Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_Mlsa-1
A A
Պաշտոնական

ԱՄԿ 187 անդամ երկիր կքննարկի աշխատանքային իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 187 անդամ երկրները ներկայացնող պատվիրակություններ այսօր մասնակցում են Ժնևում անցկացվող Աշխատանքի միջազգային համաժողովի 111-րդ նստաշրջանի բացման արարողությանը։ ԱՄԿ գրասենյակի գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հրավերով՝ նստաշրջանին մասնակցում են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։

Նստաշրջանի ընթացքում կքննարկվեն ԱՄԿ տարբեր անդամ-պետություններում աշխատանքային իրավունքների պաշտպանությանը, սոցիալական արդարության զարգացման ապահովմանը, աշկերտության վերաբերյալ չափորոշիչների սահմանմանը, էկոլոգիապես կայուն տնտեսությունների և հասարակությունների անցման հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։

ԱՄԿ 111-րդ նստաշրջանին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդես կգա ելույթով։ Աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող բարեփոխումների, ինչպես նաև Հայաստանում աշխատանքային վեճերի կարգավորման արտադատական և գործազրկության ապահովագրության համակարգի հնարավոր

ներդրմանն առնչվող հարցերի քննարկման նպատակով նախատեսված է նաև նախարարի հանդիպումը Գիլբերտ Հունգբոյի հետ։

Հիշեցնենք, որ Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ՝ յուրաքանչյուր տարի Ժնևում անցկացվում է տարեկան համաժողով, որի ընթացքում զուգահեռաբար իրենց աշխատանքներն են սկսում ԱՄԿ տարբեր հանձնաժողովներ, ընթանում են լիագումար նիստեր, անցկացվում են թեմատիկ քննարկումներ: Հանձնաժողովներում քննարկվում են նաև ԱՄԿ անդամ պետությունների կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանն առնչվող հարցեր։

Այդ մասին հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։