A
A
Անգլիայի ԱՊԼ ակումբը առաջին անգամ գլխավոր մարզիչ է նշանակել կին մասնագետի
Աջակցիր «Ա1+»-ինԱնգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Բրենդֆորդ» ակումբն իր Մ-18 երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Լիդիա Բեդֆորդին: Այդ մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները:
Լիդիա Բեդֆորդը նախկինում եղել է Լոնդոնի «Արսենալի» կանանց թիմի գլխավոր մարզչի օգնականը, իսկ «Լեսթերում» արդեն կատարել է կանանց թիմի գլխավոր մարզչի պարտականությունները:
Ինչպես տեղեկացնում են անգլիական ԶԼՄ-ները, սա առաջին դեպքն է, երբ կին մարզիչը նշանակում է ստանում ԱՊԼ-ի ակումբում։
«Բրենդֆորդն» Անգլիայի անցած առաջնությունում զբաղեցրել է 9-րդ տեղը: Ակումբի Մ-18 երիտասարդական թիմը Անգլիայի հարավային ալիանսի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը 10 թիմերի մեջ: