A
A
«Ռոյալ Պլազա» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու դի. Shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ մայիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Սարյան 9 հասցեում գործող «Ռոյալ Պլազա» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում դի կա, գրում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերել են տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Դեպքի փաստով՝ քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։Գ․ Շաշյանի տեղեկություններով՝ մահացածը Շվեդիայի քաղաքացի Դեն Դարուշն է։