Ավան Առինջի գերեզմանոցում տղամարդը սպառնացել է իր մոտ եղած նռնակը պայթեցնել եւ պայթեցրել է․ նա տեղում մահացել է․Shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ մայիսի 22-ին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ավան Առինջի գերեզմանոցում մի տղամարդ շիրմաքարի մոտ նստած սպառնում է իր մոտ եղած մարտական նռնակը պայթեցնել, գրում է Shamshyan.com-ը։
Տղամարդը պահանջում է, որ ոչ ոք չմոտենա իրեն, ասելով՝ եթե մոտենան նռնակը պայթեցնելու է։ Ոստիկանությունը պարզում է տղամարդու ինքնությունը։ Եվ թե ինչի համար է նա դիմել նման քայլի՝ դեռևս պարզ չէ։
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ տղամարդու հետ բանակցությունները արդյունք չտվեցին և նա ձեռքին փաթաթած նռնակը պայթեցրեց։ Բժիշկներն արձանակգրեցին նրա մահը։
Քննիչները այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում։ Հայտնաբերել են նռնակի կալցոն, դանակներ, օղու շիշ՝ ամբողջովին պարպած։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում