Խոշոր սկանդալ «Վալենսիա» - «Ռեալ» խաղի վերջում. ֆուտբոլիստը 8 րոպե չի ենթարկվել մրցավարին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանիայի ֆուտբոլի Լա Լիգայի 35-րդ տուրի «Վալենսիա» - «Ռեալ» հանդիպումն սկանդալային ավարտ է ունեցել:
Մրցավարի կողմից ավելացված ժամանակում, երբ «Ռեալը» վտանգավոր գրոհ է ձեռնարկել, տանտերերի երկրպագուները երկրորդ գնդակն են նետել խաղադաշտ: Մեկ այլ գրոհի ժամանակ նրանք ուտելիքի մնացորդներ են նետել մադրիդցիների բրազիլացի հարձակվող Վինիսիուս կրտսերի ուղղությամբ: Վերջինս չի դիմացել և սկսել է պարզել հարաբերությունները ֆուտբոլասերների հետ: Այնուհետև ընդհարում է տեղի ունեցել Վինիսիուսի և «Վալենսիայի» դարպասապահի միջև: Մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել բրազիլացուն, սակայն նա երկար ժամանակ չի հեռացել խաղադաշտից: Ի վերջո, ութ րոպե ընդմիջումից հետո, նրան մի կերպ դուրս են բերել դաշտից, և խաղն շարունակվել է:
Հանդիպումն ավարտվել է «Վալենիսայի» հաղթանակով՝ 1:0: Դա նշանակում է, որ Մադրիդի «Ռեալը» հնարավոր է չկարողանա զբաղեցնել անգամ 2-րդ տեղը, որն այժմ զբաղեցնում է մայրաքաղաքի մյուս ակումբը՝ «Աթլետիկոն»:
Իսպանիայի Լա Լիգայի ավարտին մնացել է երեք տուր: Չեմպիոնի կոչումը ժամանակից շուտ նվաճել է «Բարսելոնան»: