A
A
Աղբավայրի հրդեհը դեռ մի շաբաթ էլ կշարունակվի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին5–րդ օրն է, ինչ բռնկում է եղել Նուբարաշենի աղբավայրում։ Այս մասին այսօր քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ժամանակ։
Նա նշեց, որ այս պահին հրդեհաշիջման աշխատանքներն ընթացքի մեջ են։
«Երեկ շատ դժվար աշխատեցինք, եղանակը թույլ չտվեց։ Մոբիլիզացված է ՅԱՍՄ ընկերության ամբողջ շարժակազմը, վարչական շրջանների ղեկավարների աջակցությամբ մասնավոր ընկերություններից տեխնիկա է եկել։ Եթե ռեալ գնահատենք՝ դեռևս մեկ շաբաթ կպահանջվի Նուբարաշենի աղբավայրի հրդեհն ամբողջությամբ մարելու և ծուխը դադարեցնելու համար»,-ասաց նա։