Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+evroliga
A A
Սպորտ

Եվրոպայի և Կոնֆերենցիաների լիգայի կիսազերափակիչ. Իտալիան ընդդեմ Եվրոպայի

ՈՒԵՖԱ Եվրոպայի և Կոնֆերենցիաների լիգաներում կայացան կիսաեզրափակիչ խաղերը: Այն, կարելի է ասել, վերածվեց Իտալիան ընդդեմ մնացած Եվրոպայի հակամարտության:

Եվրոպայի լիգայում կիսաեզրափակիչ փուլ են մտել միամգամից երկու իտալական ակումբներ: Հռոմի «Ռոման» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց գերմանական «Բայերին»: Միակ գոլը 63-րդ րոպեին խփել է 20-ամյա Էդուարդո Բովեն: «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խաղից հետո հայտարարել է, որ հանդիպումը շատ բարդ էր «ինտելեկտուալ» առումով:

Թուրինի «Յուվենթուսն» իր հարկի տակ ընդունեց Եվրոպայի ամենագավաթային թիմերից մեկին՝ իսպանական «Սևիլյային»: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1, ընդ որում դաշտի տերերը պատասխան գոլը խփել են 90+7 րոպեին: Թուրինցիների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հանդիպումից հետո հայտարարել է, որ իրենք շատ սխալներ են թույլ տալիս հարձակվելիս, որի պատճառով հայտնվում են ծանր իրավիճակում:

Կոնֆերենցիաների լիգայում հանդես եկող իտալական «Ֆիորենտինան» սեփական դաշտում ընդունեց «Փյունիկի» նախկին մրցակից Շվեյցարիայի «Բազելին»: Խաղն ավարտվեց հյուրերի անսպասելի հաղթանակով՝ 2:1, ընդ որում շվեյցարացիները գոլերը խփել են վերջին 20 րոպեում: «Բազելը» չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց մրցակցի հարկի տակ, սակայն թիմը եվրոգավաթներում վերջին անգամ սեփական դաշտում հաղթել է 5 խաղ առաջ, «Փյունիկին»:

Լոնդոնի «Վեսթ Հեմը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց նիդեռլանդական ԱԶ «Ալկմարին», չնայած առաջինը գոլ բաց թողեց: Անգլիական ակումբը ընթացիկ մրցաշարում անցկացրած 13 խաղերում տարել է 12 հաղթանակ: Նման արդյունք չի գրանցել մասնակիցներից ոչ մեկը: Իսկ ահա ԱԶ «Ալկմարը» մինչ այս հանդիպումը չորս խաղում անառիկ էր պահել սեփական դարպասը:

Եվրոպայի և Կոնֆերենցիաների լիգաների կիսաեզրափակիչ պատասխան խաղերը տեղի կունենան մայիսի 18-ին: