Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+judo
A A
Սպորտ

Ֆերդինանդ Կարապետյանը զիջեց առաջին մարտում. ձյուդոյի աշխարհի առաջնություն

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող ձյուդոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի միակ մասնակից Ֆերդինանդ Կարապետյանը չկարողացավ հաղթանակ տանել: Մեր 73 կգ քաշային մարզիկն արդեն առաջին մենամարտում մեկ վազարիով պարտվեց ալժիրցի Մեսաուդ Դրիսին: Նա վաստակեց վարկանիշային 20 միավոր, այն դեպքում, որ ընդամենը մեկ հաղթանակի դեպքում կստանար 10 անգամ շատ բալ:

Նշենք, որ 2024թ օլիմպիական խաղերին կմասնակցեն վարկանիշային աղյուսակում առաջին 15 տեղերը զբաղեցնող ձյուդոյիստները: Ֆերդինանդ Կարապետյանն իր քաշային կարգում այժմ գտնվում է 90-րդ հորիզոնականում: Նա դեռ հնարավորություն ունի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու, սակայն դրա համար հարկավոր է հաջող հանդես գալ մնացած վարկանիշային մրցաշարերում: