Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Վաստակավոր, ժողովրդական…Կոչումներ, որոնք այլևս չեն լինի (տեսանյութ)

Բանախոսներ՝

-Էլինա Գեղամյան՝ ՀՀ արդարադատության նախարարության խորհրդական

-Տիգրան Բարսեղյան՝ Հայաստանի ճարտարապետների պալատի վարչության անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր

-Սերոբ Խաչատրյան՝ կրթության փորձագետ

ՀՀ արդարադատության նախարարությունը՝ ԿԳՄՍ-ի հետ համագործակցությամբ, «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել: Ըստ այդմ՝ նախատեսվում է չեղարկել մշակույթի և արվեստի ոլորտում պատվավոր կոչումները: Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ որևէ արվեստագետի կամ մշակութային գործչի ժողովրդական լինելը չի կարող գնահատվել կամ որոշվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ:

«Ժողովրդականություն» հասկացությունը չափելի և որևէ կոնկրետ չափանիշով գնահատելի չէ, որը հնարավորություն կտա առանձնացնել առավել ժողովրդականներին կամ ամենաժողովրդականներին: