A
A
Նիժնի Նովգորոդում պայթեցրել են գրող Զախար Պրիլեպինի մեքենան
Աջակցիր «Ա1+»-ինՆիժնի Նովգորոդում պայթեցրել են գրող, հրապարակախոս Զախար Պրիլեպինի ավտոմեքենան, նա ողջ է մնացել, սակայն վնասվածքներ է ստացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Նիժնի Նովգորոդում պայթեցվել է գրող Զախար Պրիլեպինի մեքենան : Նա ողջ է, գիտակից է, բայց ստացել է վնասվածքներ: Նախնական տվյալներով ՝ պայթուցիկ սարքը ամրացված է եղել ավտոմեքենայի հատակի տակ»,- ասվում է հրապարակման մեջ:
ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունում հաստատել են, որ մեքենայի պայթեցման հետևանքով մահացել է Պրիլեպինի վարորդը, իսկ գրողը վնասվածքներ է ստացել: Նախնական տվյալներով՝ այլ տուժածներ չկան: