Հայաստանը 13 մեդալ նվաճեց բռնցքամարտի Եվրոպայի երևանյան առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինԲռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի 13 անդամների 12-ը մտել են Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ փուլ և նվազագույնն ապահովել բրոնզե մեդալներ:
Այսօր նման իրավունք նվաճեցին 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 54 կգ քաշային Էրիկ Առստամյանը և 57 կգ քաշային Գոռ Ազիզյանը: 1/4 եզրափակիչ արգելքը չհաղթահարեց միայն 60 կգ քաշային Ոսկան Ոսկանյանը:
Մինչ այդ կիսաեզրափակիչ փուլ էին մտել մեր մնացած 9 տղաները՝ Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ), Յուրա Բաբլումյանը (67 կգ), Արման Միսկարյանը (71 կգ), Արմեն Պողոսյանը (75 կգ), Աղվան Ալեքսանյանը (80 կգ), Դավիթ Սիմոնյանը (86 կգ), Իշխան Հովսեփյանը (92 կգ) և Ալբերտ Հարությունյանը (+92):
Ինչ վերաբերում է մեր աղջիկների հավաքականին, ապա 48 կգ քաշային Լուսինե Գևորգյանն այսօր պարտվեց կիսաեզրափակիչ մարտում և բավարարվեց բրոնզե մեդալով: Այդպիսով, Հայաստանը 13 մեդալ կնվաճի Եվրոպայի երևանյան առաջնությունում: