Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess world
A A
Սպորտ

Դին Լիրենը՝ շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոն

Աստանայում ավարտվեց տղամարդկանց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Յան Նեպոմնյաշչի – Դին Լիրեն մրցամարտը:

Հաղթողին որոշելու համար այսօր անցկացվեց թայ-բրեյք: Արագ շախմատի առաջին երեք պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, իսկ ահա չորրորդն ավարտվեց չին շախմատիստի առավելությամբ:

Այդպիսով, Դին Լիրենը հաղթեց 2,5:1,5 հաշվով և դարձավ աշխարհի թվով 17-րդ չեմպիոնը: Յան Նեպոմյաշչին երկրորդ անգամ ձախողվեց չեմպիոնական մրցամարտում: Նախորդ անգամ նա պարտվել էր աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենին, որն անցած տարի հրաժարվեց պաշտպանել իր տիտղոսը: