Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատարին (տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին: Նախագահ Հարությունյանը, ողջունելով նորանշանակ հրամանատարին, ընդգծել է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում՝ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի դերը Արցախի ժողովրդի անվտանգության և տարածաշրջանում կայունության ապահովման հարցում: Երկուստեք կարևորվել է 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների անշեղ կատարման անհրաժեշտությունը: Հանրապետության նախագահը փոխանցել է Արցախի իշխանությունների ակնկալիքը Ռուսաստանի խաղաղապահ զորակազմից, որ սեղմ ժամկետում, կապահովվի Արցախ-Հայաստան երկկողմանի հաղորդակցության բոլոր խոչընդոտների վերացումն ու անվտանգությունը՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին համապատասխան: Հանդիպման ընթացքում, քննարկվել են խաղաղապահ զորակազմի գործունեությանը, Արցախի ապաշրջափակմանը, Լաչինի միջանցքի ռեժիմի պահպանմանը, կենսական ենթա-կառուցվածքների բնականոն գործունեության երաշխավորմանը վերաբերող այլ հարցեր,- հայտնում են նախագահի աշխատակազմից: