Հայաստանը ռեկորդներ սահմանեց Երևանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանն այդ մրցաշարի ընթացքում սահմանեց մի քանի ռեկորդներ:
Նախ, Հայաստանի հավաքականը դարձավ առաջին թիմը, որը երկամարտի արդյունքներով նվաճեց 13 մեդալ: Նախորդ ռեկորդը պատկանում էր Ռուսաստանին՝ 12 մեդալ: Ընդհանուր մեդալների քանակով (36) Հայաստանը կրկնեց Ռուսաստանի կողմից 2011 թվականին սահմանած ռեկորդը:
Երկրորդ, Հայաստանի տղամարդկանց հավաքականն դարձավ աշխարհամասի առաջին թիմը, որի բոլոր 10 մարզիկները մեդալ նվաճեցին: Ահա նրանք.
67 կգ – Գոռ Սահակյան՝ ոսկի
81 կգ – Ռաֆիկ Հարությունյան՝ արծաթ, բրոնզ
89 կգ – Անդրանիկ Կարապետյան՝ ոսկի, արծաթ
96 կգ – Դավիթ Հովհաննիսյան՝ ոսկի, Արա Աղանյան՝ արծաթ, բրոնզ
102 կգ – Գարիկ Կարապետյան՝ ոսկի, արծաթ
109 կգ – Սամվել Գասպարյան՝ ոսկի, Պետրոս Պետրոսյան՝ արծաթ, բրոնզ
+109 կգ – Վարազդատ Լալայան՝ արծաթ, Սիմոն Մարտիրոսյան՝ բրոնզ
Եվ վերջինը, մրցումների վերջին օրը մարզադահլիճ հաճախեց 4418 հանդիսական: Դա նույնպես ռեկորդ է, քանի որ ծանրամարտի Եվրոպայի նախորդ առաջնություններում երբեք այդքան մարզասեր ներկա չի եղել մրցաշարի ժամանակ: Ի դեպ, այսօր առաջնության ամենաէժան տոմսի արժեքը 4000 դրամ էր: