Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ադրբեջանցիները որոշակի շրջափակման մեջ են վերցրել նաև ռուսական հենակետը․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)

 «Սա Ադրբեջանի նախագահի  այն սպառնալիքն է, որը մեկ մեկուկես տարի առաջ հնչում էր, սակայն այս փուլում դա իրականացնում է։ Ընդ որում՝ իրականացնում է Հայաստանի սահմանագծին մոտ տարածության վրա, դրանից մոտ 60-70մետրի վրա գտնվում է ռուսական համապատասխան հենակետը։ Կարելի է ասել, որ ադրբեջանցիները այս գործողությունը սկսելուց որոշակի շրջափակման մեջ են վերցրել նաև ռուսական հենակետը», նշում է Ազգային Ժողովի  «Պատիվ Ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ադրբեջանական զորքերի՝ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելուն։

Ըստ Աբրահամյանի՝ հիմնական գործողությունն իրականացնում են Ադրբեջանի ներքին զորքերը, որպեսզի ցույց տան, որ դա իրենց ներքին խնդիրն է․

«Գլխավոր հարցը, թե ինչ հետևանքների է դա բերելու, Ադրբեջանը փորձում է ստեղծել իրավիճակ, որի պայմաններում առանց ուժի գործադրման Արցախը կհայաթափվի։ Այդ անցակետի առկայությունը նշանակում է, որ Հայաստանից Արցախ և հակառակ ուղղություններով ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները տեղափոխվում են Ադրբեջանի վերահսկողության դաշտ՝ սկսած անձնագրային ռեժիմից, վերջացրած բեռի ստուգումներ»։

Աբրահամյանը նշում է, որ Հայաստանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ է, և Հայաստանը բավականին մեծ աշխատանք ունի անելու նշված խնդրում։

Մանրամասները՝ տեսանյութում։