Այ եղեռնը հենց այ սենց է եղել․ Շարմազանով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Այս իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից, այս իշխանությունը հանձնել է Արցախը, և գործը հասել է նրան, որ Ալիևին ասում են՝ ասեք, թե ինչքան զիջենք ու մենք կզիջենք»,- այս մասին նշում է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ադրբեջանական զորքերի՝ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելուն։
Շարմազանովը նշում է, որ իշխանությունը դարձել է Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների կամակատարներ․
«Մի օր պետք է հասկանանք, թե Եղեռնը ինչ է եղել, այ էսպես է եղել։ Որ Մուշում ու Սասունում հայերին մորթել են, Կոստանդուպոլսի մեծահարուստներին թվացել ա, որ թուրքերը իրենց չեն կոտորելու։ նույնիսկ Գրիգոր Զոհրապը։ Կոտորելու են։ Այսօրվա էրդողանական Թուրքիան և ալիևական Ադրբեջանը իրենց բովանդակությամբ ոչնչով չեն տարբերվում մուստաֆական Ադրբեջանից ու երիտթուրքական Թուրքիայից»։
Մանրամասները՝ տեսանյութում։