Բացել լրահոսը Փակել լրահոսը
ուրարտու
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց առաջատարի հետ. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր Լիգա

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց հետ հանդիպեցին երկու առաջատարները. «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ ընդունեց «Ուրարտուին»:

 

Դաշտի տերերը սկզբում երկու գոլ խփեցին և մինչև 85-րդ րոպեն հաղթում էին 2:0 հաշվով, սակայն խաղավերջում նույնքան գնդակ բաց թողեցին և ստիպված բավարարվեցին ոչ-ոքի արդյունքով` 2:2:

 

Այդպիսով, «Ուրարտուն» վաստակեց 64 միավոր և պահպանեց առաջին տեղը: «Արարատ-Արմենիան» առաջատարից ետ է մնում մեկ միավորով: Նրանց հաջորդում է «Փյունիկը», որն այսօր 2:0 հաշվով հաղթել է «Արարատին» և վաստակել 61 միավոր:

 

Առաջնության հաջորդ` 29-րդ տուրը, կմեկնարկի ապրիլի 25-ին: