Բացել լրահոսը Փակել լրահոսը
12
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» հաղթեց և հավասարվեց առաջատարին. ֆուտբոլի Պրեմիեր լիգա

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում այսօր մեկնարկեց 27-րդ տուրը:

Առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալեց ԲԿՄԱ-ին և հաղթեց 2:1 հաշվով: Խաղի հաշիվը 21-րդ րոպեին բացեց բանակային ֆուտբոլիստ Ռուբեն Աբրահամյանը: Յոթ րոպե անց Տենտոն Յենեն հավասարեցրեց այն, իսկ 44-ին Ժունիոր Բուիենոն արդեն առաջ մղեց դաշտի տերերին: Երկրորդ կեսում նոր գոլ չգրանվեց:

«Արարատ-Արմենիան» 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ և վաստակած միավորներով 62 հավասարվեց առաջնության առաջատար «Ուրարտուին»: ԲԿՄԱ-ն 17 միավորով զբաղեցնում է վերջին 10-րդ տեղը