Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կրակում ենք, ասում եք ինչու եք կրակել, չենք կրակում՝ ինչու չեք կրակել․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)

Առաջնագծում այս պահին հարաբերական անդորր է, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Մարտական գործողություններ չկան, դիրքային որևէ փոփոխություններ չեն եղել», - նշեց նա:

«Չկրակելու հրաման կա՞» հարցից ՔՊ-ական պատգամավորը հունից դուրս եկավ:

«Լսեք՝ ինչ եմ ասում՝ նման սադրիչ հարցեր այլևս չտաք, որովհետև դուք դրանով  բանակի մեջքն եք կոտրում: Ադրբեջանական պիկապը մոտենում էր մեր դիրքերին, որպեսզի բանակցեն, այդտեղ անընդհատ բանակցություն է ընթանում, եկել, բան են պահանջել, պահանջել են, որ մերոնք ինժեներական աշխատանքները դադարեցնեն, մերոնք էլ  պատասխան են տվել ըստ արժանվույն: Պատասխանից էլ մարտական գործողություններ են ծագել: Մարտական գործողություններ ենք անում, ասում եք՝ «խի՞ եք արել», չենք անում, ասում եք՝ «խի՞ չկրակեցիք»», - նշեց Խաչատրյանը:

Շարունակությունը՝ տեսանյութում