Ուրսուլա Ֆոն Դեր Լյենը պատասխանել է արցախցիների նամակին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 1-ին Արցախի կանայք կոչերով դիմել էին Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ խնդրելով իրենց նամակը հանձնել Եվրահանձնաժողովի նախագահ, 7 երեխաների մայր Ուրսուլա ֆոն դեր Լյայենին:
Նամակով արցախցի մայրերը հիշեցնում էին, որ Արցախը շարունակում է ադրբեջանցիների կողմից շրջափակված մնալ:
Պատասխան նամակում պաշտոնյան կրկնել է, որ Եվրամիությունը շարունակում է իրավիճակի լուծմանն ուղղված դիվանագիտական ջանքերի մոբիլիզացումը և բազմաթիվ կոչեր է հասցեագրել Ադրբեջանին և մյուս ներգրավված կողմերին՝ ձեռնարկելու իրենց իրավասությունների շրջանակներում համապատասխան միջոցառումներ՝ ապահովելու միջանցքի երկայնքով ազատ և անկաշկանդ տեղաշարժը, որը բխում է 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից։
Արցախի հանրայինի ռեպորտաժը