A
A
Փաշինյանը Վայոց ձորի մարզում ծանոթացել է ներդրումային ծրագրին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Վայոց ձորի մարզում ծանոթացա «Թավիթիան Վինյարդս» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի ընթացքին: Դրա շրջանակում արդեն ներդրվել է 3 մլրդ դրամ. Եղեգնաձորում կառուցման փուլում է հյուրանոցային համալիրը, գինեգործարան հիմնելու նախագծանախահաշվային աշխատանքներն ընթացքի մեջ են: Միաժամանակ, Գլաձոր համայնքում արդեն իսկ հիմնվել են 12 հա խաղողի այգիներ, նախատեսվում է հիմնել ևս 10 հա` մինչև 2024 թվականը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։