Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անչելոտի
A A
Սպորտ

«Կյանքում չէի մարզի «Բարսելոնան»․ Կառլո Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ երբեք իրեն չի պատկերացրել «Բարսելոնայում»։

«Ես կյանքում չէի մարզի «Բարսելոնան», դա անհնար է։ Երբեք: Իմ պատմությունը գրվում է այստեղ՝ Մադրիդի «Ռեալում», աշխարհի լավագույն ակումբում: Այստեղ բոլորն ինձ սիրում են», - ասել է իտալացի մասնագետը:

Հավելենք, որ «Ռեալը» Կառլո Անչելոտիի գլխավորությամբ վերջերս 4:0 հաշվով հաղթել է «Բարսելոնային» Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում։ Բայց ահա Լա Լիգայի առաջնությունում մադրիդցիներն արդեն 12 միավորով զիջում են բարսելոնացիներին չեմպիոնական պայքարում։

Ընթացիկ մրցաշրջանում թիմերն արդեն 5 անգամ հանդիպել են իրար հետ։ «Ռաելը» հաղթել է 2 խաղում, իսկ երեքում՝ պարտություն կրել։