A
A
Հայտնի դարձավ Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակչի երկրորդ մասնակիցը
Աջակցիր «Ա1+»-ինFastex Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունում կիսաեզրափակիչ երկրորդ խաղում Երևանի «Ուրարտուն» այսօր ընդունեց «Գանձասարին»:
Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատարը, ինչպես և սպասվում էր, վստահ հաղթեց 1-ին լիգայում հանդես եկող կապանյան ակումբին՝ 4:0: Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը:
Այդպիսով, 2023թ Հայաստանի գավաթը կվիճարկեն «Ուրարտուն» և Գյումրիի «Շիրակը»: Եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 31-ին: