Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan 6.04.
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 97-րդն է աշխարհում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Հայաստանի հավաքականը նոր հաշվարկներով զբաղեցնում է 97-րդ տեղը: Նախորդ ամսվա համեմատ մեր թիմը նահանջել է երկու հորիզոնականով:

Եվրո-2024-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցը՝ Ուելսի ընտրանին, առաջադիմել է և այժմ զբաղեցնում է 26-րդ տեղը: Մեր հաջորդ հակառակորդը՝ Լատվիան, բարձրացել է 132-րդ հորիզոնական: Հայաստանի հետ նույն խմբում հանդես եկող Խորվաթիան մնացել է նույն՝ 7-րդ տեղում, իսկ Թուրքիան նույնպես առաջընթած է գրանցել, չնայած վերջին խաղում պարտվել էր խորվաթներին՝ 43-րդ հորիզոնական:

Դասակարգման աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Արգենտինան: Նրան հաջորդում են Ֆրանսիան, Բրազիլիան, Բելգիան, Անգլիան և Նիդեռլանդները: