«Ռեալը» ջախջախեց «Բարսելոնային» և 40-րդ անգամ մտավ Իսպանիայի գավաթի եզրափակիչ
Աջակցիր «Ա1+»-ինՄադրիդ «Ռեալը» Իսպանիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում Բարսելոնայում 4:0 հաշվով ջախջախեց տեղի համանուն թիմին: Հյուրերի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման առաջին անգամ երեք գոլ խփեց «Բարսելոնայի» դարպասը:
Այդպիսով, մադրիդյան ակումբը ռևանշի հասան սեփական դաշտում 0:1 հաշվով կրած պարտությունից հետո և 40-րդ անգամ մտավ գավաթի եզրափակիչ: Այդ ցուցանիշով «Ռեալը» դեռևս զիջում է «Բարսելոնային», որը 43 անգամ է խաղացել եզրափակիչում:
Կատալոնյան ակումբը 21-րդ դարում առաջին անգամ սեփական խաղադաշտում պարտվեց նման խոշոր հաշվով: Վերջին անգամ «Բարսելոնանին» իր հարկի տակ 4:0 հաշվով հաղթել էր Կիևի «Դինամոն», 1997 թվականին, չեմպիոնների լիգայի խաղում:
Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 6-ին, Սևիլյայում: «Ռեալը» կհանդիպի «Օսասունայի» հետ, որը կիսաեզրափակիչում պայքարից դուրս է թողել Բիլբաոյի «Աթլետիկին»՝ 1:0, 1:1: