Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+aronyan (1)
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը հաղթեց «Արմագեդոնում» և կհանդիպի Մագնուս Կառլսենի հետ

Լևոն Արոնյանը շարունակում է հաջող ելույթներն առցանց անցկացվող արագ շախմատի Chessable Masters մրցաշարում:

 

Այսօր կայացած սփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչում նա «Արմագեդոնում» հաղթեց Վլադիսլավ Արտեմեևին: Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցն աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենն է, որը 1,5:0,5 հաշվով պարտության է մատնել Վեսլի Սոյին:

 

Սփոփիչ եզրափակիչի հաղթողը գլխավոր մրցանակը կվիճարկի Հիկարու Նակամուրայի հետ, որը հիմնական մրցաշարում հաղթահարել է բոլոր արգելքները և մտել է եզրափակիչ: