Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shirak
A A
Սպորտ

«Շիրակը» հաղթեց «Փյունիկին» և առաջինը մտավ գավաթի եզրափակիչ

Fastex Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում «Շիրակը» 11մ հարվածներով հաղթեց «Փյունիկին»:

Գյումրիում կայացած հանդիպման հիմնական ժամանակում գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝ 1:1, ընդ որում փյունիկցիները հաշիվը հավասարեցրել են մրցավարի ավելացրած ժամանակի 11-րդ րոպեին: Լրացուցիչ ժամանակում կողմերին չհաջողվեց գոլ խփել, իսկ ահա 11մ հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին շիրակցիները՝ 5:3:

Այդպիսով, «Շիրակն» առաջինը մտավ գավաթի եզրափակիչ: Նրա մրցակիցը հայտնի կդառնա «Ուրարտու» - «Գանձասար» կիսաեզրափակիչ երկրորդ խաղից հետո, որը կկայանա վաղը՝ Երևանում: