A
A
Հայաստանի ձյուդոյիստները հավաք են անցկացնում Վրաստանում
Աջակցիր «Ա1+»-ինՁյուդոյի Հայաստանի պատանիների և երիտասարդների հավաքականներն այժմ ուսումնամարզական հավաք են անցկացնում Վրաստանի Գորի քաղաքում։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան։
Երիտասարդների հավաքականը պատրաստվում է ապրիլի 15-16-ը Լեհաստանի Պոզնան քաղաքում կայանալիք Եվրոպայի գավաթի մրցաշարին։ Իսկ պատանիներն ապրիլի 29-30-ը Գորի քաղաքում կմասնակցեն Եվրոպայի գավաթի խաղարկությանը։