
A
A
Ինչ է կատարվում այս պահին մետրոյում
Աջակցիր «Ա1+»-ինԱյս պահին ևս ընթացքային գծերի և հպակային ռելսի վերականգնման աշխատանքները շարունակվում են։
Մետրոպոլիտենի հմուտ աշխատակիցներն ամբողջ գիշերվա ընթացքում անելու են հնարավորն ու անհնարինը, որպեսզի առավոտյան արդեն ուղևորների համար երթևեկությունն ընթանա բնականոն հունով և գրաֆիկի համաձայն։
Այս մասին հայտնում են Մետրոպոլիտենից:
Հիշեցնենք, որ «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորները թափվել են մետրոպոլիտենի ընթացքային գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է: