Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ունենք թշնամի և հայրենիքը պաշտպանելու հարց. ով պետք է անի, եթե ոչ դուք.Աննա Հակոբյան (տեսանյութ)

44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Շահնազարյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը ,որը կայացել է Աջարկուտում, մասնակցել է ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը:

Ըստ նրա՝ մենք շատ ենք սիրում վերամբարձ խոսքեր ասել՝ թաքցնելով իրականությունը, իսկ իրականությունն այն է, որ 44-օրյա պատերազմում մենք ունեցել ենք 11 000 դասալիք:

«Մենք կորցրել ենք Դավիթին եւ 4000 դավիթներ, որովհետեւ շատերը չեն գնացել, որովհետեւ երբ պատերազմի ընթացքում գլխավոր գերագույն հրամանատարը կոչ էր անում կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը, այդ կոչին չէին հետեւում: ,- ասաց նա,- Ի՞նչ է կատարվում, կատարվում է այն, որ ունենք թշնամի եւ ունենք մեր հայրենիքը պաշտպանելու հարց եւ ով պետք է դա անի, եթե ոչ դուք՝ սիրելի աջարկուտցի տղամարդիկ: Ես հարգում եմ ձեզ, ձեր կանանց, երեխաներին, բայց առիթ տվեք այդ հարգանքը շարունակելու, վաստակեք այդ հարգանքը»:

 Հիշեցնենք, որ վերջերս Ալիեւն էր հայտարարել, որ Հայաստանում 10000ից ավելի դասալիք է եղել ։

Մանրամասները՝ տեսանյութում