Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սեյրան Օհանյան
A A
Քաղաքականություն

Չկա հավերժական «ոչինչ», հետևաբար ոչ մի սադրանք անպատիժ չի մնալու․ Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին

Նիկոլ Փաշինյանի անձնական սեփականություն հանդիսացող ՔՊ խմբակցության անդամները, փորձելով արդարացնել իրենց կողմից անդադար իրականացվող հանցավոր սադրանքները, հերթական անգամ մանիպուլացնում են հասարակությանը` դեղին մամուլին բնորոշ ոճով խեղաթյուրելով իրականությունը։Այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Երեկվա «քստմնելի սադրանքով» պայմանավորված` դրսից տարբեր միջոցներով հրահանգավորվողները փորձում են հասարակությանը կերակրել իրենց սին և լկտի ստերով. միջադեպն ընդամենը արդյունքն է նրա, որ քաղաքական

մեծամասնությունը ոչ միայն չդատապարտեց Ազգային ժողովում իր ներկայացուցիչների նախկինում թույլ տված հանցավոր գործողությունները, այլև օգտվելով իրավապահ համակարգում իրենց լծակներից, ըստ էության, արգելեց դրանց քրեաիրավական գնահատումը հետևանքներով հանդերձ: Ավելին, նման երկակի ստանդարտների կիրառումից զատ, քաղաքական ամենաբարձր մակարդակով այս իշխանությունը խրախուսեց իր անդամների կողմից խուլիգանական պահվածքը, Ազգային ժողովի մեծամասնության կողմից իշխանազանցման և օրենքների խախտման, պատգամավորների միջև միջանձնային

հարաբերությունների և կարգավիճակով պայմանավորված էթիկայի խախտման

դեպքերը, ինչի արդյունքն էլ տեսնում ենք բոլորս:

Ոգևորվելով իրենց անպատժելիությունից և տիրանալով իրավապահ համակարգին`

քպ-ականները սկսել են հարցազրույցների միջոցով նախաքննական մարմիններին

ուղղորդել և իրենց կեղծ վարկածները դարձնել հիմնական, ինչը, միանշանակ,

չի ստացվելու։

Եվ հիշեք, որ չկա հավերժական «ոչինչ», հետևաբար ոչ մի սադրանք և դրա կազմակերպիչ անպատիժ չեն մնալու»,-գրել է նա: