Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ասլանյան
A A
Հասարակություն

Եթե անօրինական է, ապա դատախազությունը ինչու չի մտել դատարան, որ չեղարկի․ Արարատի համայնքապետ

Երեկ Ա1+ը հրապարակել է հարցազրույց, որում Արարատ համայնքի Նոյակերտ գյուղի բնակիչը համապատասխան փաստաթղթերով նշում էր, որ համայնքին պատկանող 66 հեկտար տարածքը «ML Mining» ընկերությունը անօրինական վարձակալել է ընդամենը 168,000 դրամով, բայց գրեթե նույն տեղում 8,1 հեկտար այլ հողատարածք տրվել է վարձակալությամբ տարեկան 50մլն 400,000դրամով։

Խնդրի շուրջ Ա1+ը զրուցել է Արարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանի  հետ։

—Պարոն Ավետիսյան, ինչպես է ստացվում, որ հողատարածքը վարձակալությամբ տրվել է տարեկան 168,000 դրամով, բայց գրեթե նույն տեղում 8,1 հեկտար այլ հողատարածք տրվել է վարձակալությամբ տարեկան 50մլն 400,000դրամով։

—Այն ընկերությունը, որը վարձակալել է այդ հողատարածքը, առ ասօր այդ գումարը չի վճարել ու չեն էլ պատրաստվում վճարել։ Այդպիսի գներ նման տարածքի համար չկան։

—Այդ դեպքում ինչո՞ւ է այդ գնով վարձակալել և ինչպե՞ս եք այդ գումարները ստանալու։

Մրցույթ է եղել ու այդպես բարձրացել է, բայց այդպիսի գներ չկա։ Մենք դատարան ենք դիմել, որ գումարը ստանանք։

—Նույն «ML Mining» ընկերություն  է վարձակալել այդ 8,1 հեկտար տարածքը։

Ոչ, դա ուրիշ ընկերություն է։

—Գյուղացիները օգտվում են այդ հողատարածքից, որպեսզի խոտհարք իրականացնեն, սակայն ML Mining ցանկանում է այդտեղ ավազի հանք բացել Նշում են, որ տարածքները գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար են։ Արդյոք դա անօրինական չէ։

Իրենք մտածում էին, որ դա կարող է անասունների համար հանդիսանալ արոտավայր, սակայն դա  սահմանամերձ տարածք է, հետևաբար արոտավայր չի կարող լինել։

—Կա փաստաթուղթ, որ Գլխավոր դատախազությունը անվավեր է ճանաչել վարձակալության տալու որոշումը, ուրեմն ինչու դա անվավեր չի ճանաչվում։

—Եթե անօրինական է, ապա դատախազությունը ինչու չի մտել դատարան, որ չեղարկի։ Վարձակալության հողերը միայն դատարանով են չեղարկում։ Ուրեմն ինչո՞ւ չի դիմել դատարան։

Հիմա  որոշումը թողնվել է համայնքի վրա։ Կա երկու տարբերակ։ Կամ լուծարենք, բայց դրա համար պետք է մտնենք դատարան։ Կամ էլ գումարը բարձրացնենք։ Մենք ցանկանում ենք գումարը բարձրացնել մինչև 1մլն 320,000 դրամ։

—Իսկ ինչո՞ւ չեք ցանկանում դիմել դատարան։

 Նույնիսկ Կառավարությունը արդեն իսկ 2 տարով հաստատել է ավազի պաշարը այդ տարածքում։ Կառավարությունը ընդունել է, որ ընդերքը կարող է օգտագործել։

—Նոյակերտի բնակիչները դժգոհ են։ Նշում են, որ անօրինական որոշում է եղել։

Իրենց նախկին գյուղապետն է կազմակերպել կայացել է մրցույթ, հաղթել են ու պայմանագիրը կապել են։ Թող այն ժամանակ գնային բողոքեին։ Հիմա մենք այդ իրավասությունը չունենք չեղարկելու, ընկերությունը դատի կտա։

—Ի՞նչ եք նախատեսում անել։

—Մենք ամեն ինչ օրենքի սահմաններում ենք անում։ Կդիմենք դատարան ու դատարանը կորոշի։ Հիմա նաև հանրային  լսումներ են տեղի ունենում։ Համայնքապետարանը այն կատարում է օրենքով սահմանված կարգով, որ լսենք բոլորի կարծիքները։