Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Չեխիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրին

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել 2019 թվականին Հայաստանի և Չեխիայի միջև ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրին։ Հարցն ընդգրկված էր Հայաստանի կառավարության՝ մարտի 30-ի նիստի օրակարգում։

Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն ռազմական կրթության, պաշտպանական արդյունաբերության, ռազմական պատմության և թանգարանագիտության ոլորտներում, ինչպես նաև արտերկրում խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը:

Համաձայնագիրը կուղարկվի Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը համաձայնագրի համապատասխանությունը որոշելու նպատակով։

Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը, այն  կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանն ու վավերացմանը։