Բացել լրահոսը Փակել լրահոսը
10
A A
Քաղաքականություն

Հայաստանը և Հունաստանը ռազմական համագործակցության նոր ծրագիր են ստորագրել

Հայաստանի և Հունաստանի միջև ռազմական համագործակցության նոր ծրագիր է ստորագրվել։

 

Ինչպես Հունաստանում Հայաստանի դեսպանությունը, մարտի 28-ին, Հունաստանի զինված ուժերի դաշնակից և բարեկամ երկրների հետ միջազգային համագործակցության շրջանակներում և Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ծրագրերի պլանավորման համաձայն, ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի Միջազգային կապերի բաժնի տնօրեն Վասիլիոս Ցամիի կողմից ստորագրվել է 2023 թվականի «Հունաստան-Հայաստան ռազմական համագործակցության ծրագիր» (Ռազմական համագործակցության ծրագիր)։

 

Այն ներառում է 21 գործողություն, որից 15-ը տեղի կունենա Հունաստանում, 6-ը՝ Հայաստանում:

 

Ծրագիրը, թիվս այլոց, ներառում է. համագործակցություն օպերատիվ գործողությունների ուսուցման գործում , հատուկ նշանակության ջոկատների-հատուկ գործողությունների ուժերի համատեղ պատրաստություն, համատեղ ուսուցում Էլեկտրոնային պատերազմների օբյեկտների մասին, մասնակցություն խաղաղության աջակցության գործողությունների բազմազգ ուսումնական կենտրոնի դասընթացներին, ՀՕՊ համակարգերի կիրառման փորձի և քաղած դասերից գիտելիքների փոխանակում, կադրերի փոխանակում և այցելություններ դպրոցներ և բազմազգ դպրոցներ, ինչպես նաև սեմինարների իրականացում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ անձնակազմի հանդիպումներ և բանակցություններ՝ հատուկ շեշտադրելով համագործակցությունը ռազմական հետախուզության ոլորտում:

Ծրագրի ստորագրումը հաստատում է երկու երկրների ամուր ռազմական կապերը և էլ ավելի ամրապնդում նրանց զինված ուժերի օպերատիվ կարողությունները և փոխգործունակության մակարդակը` նպաստելով Հունաստանի և Հայաստանի դերի ամրապնդմանը` տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման գործում: