Նման խաղերը անհրապույր են. Ռոբերտո Մանչինի
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Եվրո-2024-ի Մալթայի հետ ընտրական խաղից հետո հայտարարել է, որ նման հանդիպումները նյարդայնացնում են իրեն:
«Նման հանդիպումները դժվար են ստացվում: Դրանցում կորցնելու բան կա, դրանք նյարդայնացնող են, անհրապույր և ոչ այնքան հաճելի, քանի որ մրցակիցը փակվում է՝ չթողնելով ազատ տարածություններ, իսկ կենտրոնացումը կորցնել հնարավոր չէ։ Մենք մի բան ավելի լավ արեցինք, ինչ-որ բան՝ վատ: Կարևոր էր ճեղքել մրցակցի պաշտպանությունը, և դա մեզ հաջողվեց։ Հետո մենք պետք է ավելի շատ գոլեր խփեինք, գերազանցեինք բոլոր առումներով, բայց...», - ասել է նա:
Հիշեցնենք, որ հենց Ռոբերտո Մանչինիի գլխավորած Իտալիայի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական խաղում 9:1 հաշվով ջախջախեց Հայաստանի ընտրանուն, ընդ որում իտալացի մասնագետը յուրաքանչյուր գոլից հետո իր սաներին կոչ էր անում անընդհատ առաջ գնալ և նորից գրավել դարպասը:
Ինչևէ, Իտալիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթելուց հետո այժմ 3 միավորով իր խմբում բաժանում է 2-3-րդ տեղերը: Առաջատարն Անգլիայի հավաքականն է, որը մեկնարկում հաղթել և Իտալիային, և Ուկրաինային: