Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot_20230326_094043_Chrome
A A
Հասարակություն

«Գեղամա աշխարհ» հանգստյան գոտու առանձնատներից մեկի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի.shamshyan.com

Այսօր՝ մարտի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սևան համայնքի Նորաշեն բնակավայրի դիմաց, Սևանա լճի ափին գտնվող «Գեղամա աշխարհ» կոչվող հանգստյան գոտու առանձնատներից մեկը, որտեղ մուտքի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է շմոլ գազի թունավորումից։ Մինչ դեպքի վայրում քննիչները զննություն էին կատարում, ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ​ ավագ օպեր-լիազոր Մհեր Հակոբյանի գլխավորությամբ, ​ պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 47-ամյա Արթուր Մկրտչյանն է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս նշված հանգստյան գոտու սեփականատերն էր։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում