Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+judo
A A
Սպորտ

Ֆերդինանդ Կարապետյանը մեդալ չնվաճեց ձյուդոյի Թբիլիսիի մրցաշարում

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է ձյուդոյի «Մեծ սաղավարտի» մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի ձյուդոյիստներ Արտյոմ Ղալաչյանը (66 կգ քաշային կարգ) և Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ)։

 

Արտյոմ Ղալաչյանը մեկնարկային մենամարտում պարտվեց իսրայելցի Դանիել Կապելուշնիկին և դուրս մնաց պայքարից, քանի որ նրա մրցակիցն իր հերթին պարտություն կրեց հաջորդ փուլում:

 

Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկային գոտեմարտում հաղթեց թուրքմեն Պարահատ Նազարովին, ապա պարտության մատնեց ադրբեջանցի Նարիման Միրզաևին և մտավ քառորդ եզրափակիչ։ Այստեղ մեր ձյուդոյիստը պարտվեց ուզբեկստանցի Օբիտխոմ Նոմոնովին: Երրորդ տեղի համար սփոփիչ մրցամարտում Ֆերդինանդ Կարապետյանը զիջեց վրացի Կոթե Կապանաձեին և ավարտեց ելույթները:

 

Մեր ձյուդոյիստները մարտի 31-ին հանդես կգան նաև Անթալիայի միջազգային մրցաշարում: Սույն մրցումները վարկանիշային են Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի համար: