Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Աբրահամյան ԱԺ 5647
A A
Քաղաքականություն

Ադրբեջանական ապատեղեկատվությունը մեծ ծավալների է հասնում, ինչն իր մեջ հսկայական ռիսկեր է պարունակում․ Աբրահամյան

Արցախի ուղղությամբ ադրբեջանական ճնշումն այս փուլում հիմնականում դրսևորվում է 2 հարթությունում: Այս մասին գրառում է կատարել ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Գրառումը՝ ստորև․ 
 
Առաջինը, քաղաքական-քարոզչական մակարդակում դրսևորվող ագրեսիվ քաղաքականությունն է` Արցախին ագրեսոր և պարտավորություններ չիրացնող սուբյեկտ ներկայացնելով:
Ադրբեջանն այս ճանապարհին փորձում է Արցախ մտնող հումանիտար բեռն ու ռազմավարական նշանակության բեռները որպես ռազմամթերք և զորքերի տեղափոխում ներկայացնել, ինչն ըստ ադրբեջանական կողմի, լեգիտիմ իրավունք է ստեղծում «հակաահաբեկչական օպերացիա» իրականացնելու, ասել է թե` հարված հասցնելու համար:
 
Ադրբեջանական ապատեղեկատվությունը մեծ ծավալների է հասնում, ինչն իր մեջ հսկայական ռիսկեր է պարունակում:
 
Երկրորդ, Ադրբեջանը համակարգված ձևով կրակի տակ է պահում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչներին, որը 2 նպատակ է հետապնդում` խոչընդոտել գյուղատնտեսական աշխատանքները և սրել պարենային անվտանգության խնդիրը, երկրորդ, ահաբեկել ու վախի մթնոլորտ ստեղծել/խորացնել արցախցիների շրջանում:
 
Բոլոր մակարդակներում` քարոզչականից մինչև պաշտպանական, Ադրբեջանին հակազդելու խիստ անհրաժեշտություն կա:
Հենց դիմակայության արդյունավետությունից է կախված իրադարձությունների հետագա ընթացքը: