A
A
Երիտասարդի մոտ 28 փաթեթ մարիխուանա կար․ Երևանի պարեկների բացահայտումը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 16-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի ոստիկանները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Իսակովի պողոտայում ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի։ Աբովյան քաղաքի բնակչի խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել են մոխրացված հետքերով կաթուցիչ և 28 փաթեթ՝ լցված ընդհանուր 60 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով: Նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: